Սաուդյան Արաբիան, հնարավոր է, ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներդրումները կասեցնի

default-89Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող է կասեցնեն ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներդրումները՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրության հետեւանքով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը նշում է, որ Էր Ռիյադը «վերանայում է ԱՄՆ-ում իր ֆինանսական ռազմավարությունը՝ կապված ամերիկյան քաղաքական իրավիճակի փոփոխության հետ»: Դրա պատճառը  2 իրադարձություն են՝ ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի ընդունումը, որով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին իրավունք է վերապահվում  Սաուդյան Արաբիայի դեմ հայցեր ներկայացնել, եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Հանրապետականը քանիցս հանդես է եկել այս օրինագծի աջակցությամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *