Մշակվում է Պուտինին զսպելու 39 միջոց

timthumb (1)ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ-երկրներին է ուղարկել գաղտնի փաստաթուղթ, որում թվարկված են Ռուսաստանի կողմից փոքր և միջին գործողության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պայմանները խախտելու դեպքում նրան զսպելու միջոցները։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով աղբյուրին։
Պարբերականի հաղորդմամբ՝ «Ինչ կլինի, եթե…» վերտառությամբ փաստաթղթում թվարկված են Ռուսաստանին զսպելու 39 հնարավոր միջոցներ։ Դրանց թվում են միջուկային զսպման առավել ինտենսիվ ռազմավարությունը, վաղ հայտնաբերման նոր համակարգերի տեղակայումն ու հականավային պաշտպանության ուժեղացումը։
Բացի այդ, առաջարկվում է Եվրոպայում ավելի ակտիվորեն գործարկել B-2 և B-52 ինքնաթիռները, ինչպես նաև բարձացնել Եվրոպայում տեղակայված՝ միջուկային զենք կրելու ունակ ռմբակոծիչների ջոկատների օպերատիվ պատրաստությունը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *