Սիրիայի իշխանությունները հաղթանակի տանող ճանապարհին են. Բաշար Ասադ

timthumb-56Սիրիայի կառավարությունը վստահորեն գնում Է դեպի հաղթանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է ֆրանսիական ԶԼՄ-ների, մանավորապես, France Info հեռուստաալիքի եւ RTL ռադիոկայանի ներկայացուցիչներին տված հարցազրույցոմ:

«Վրա Է հասել պատերազմի վճռորոշ փուլը,  եւ մենք հաղթանակի տանող ճանապարհին ենք: Եվ այդ հաղթանակը կգա այն ժամանակ, երբ մենք կոչնչացնենք բոլոր ահաբեկիչներին»,— ասել Է Սիրիայի ղեկւավարը:
«Բնականաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքացիական բնակչությունը մնա ահաբեկիչների իշխանության տակ, որն ուղեկցվում Է մահապատիժներով ու գլխատումներով: Սիրիական պետությունը չի կարող դա թույլ տալ»,- նշել Է նա:
Մի խումբ ֆրանսիացի լրագրողներ գտնվում Էին Դամասկոսում՝ ուղեկցելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Սիրիա այցելած երեք պատգամավորների: Բաշար Ասադը նրանց հարցազրույց Է տվել ֆրանսիական պատվիրակության հետ բանակցություններ անցկացնելուց առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *