Գյուլագարակի դպրոցի 9 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց. ախտորոշվել է սննդային թունավորում

timthumbՄարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի 9 աշակերտ ժամը 15:00-ից սկսած, տարբեր ժամերի, տեղափոխվել  է Ստեփանավանի հիվանդանոց:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը հայտնեց, որ երեխաներից մեկին երեկ են դուրս գրել հիվանդանոցից. «Երեխաներից մեկը նույն պահին սպասարկվել է ամբուլատոր և դուրս է գրվել: 8-ը ստացիոնար բուժօգնություն են ստացել: Նրանցից 6-ը դուրս են գրվել  առավոտյան: Մյուս երկուսի վիճակը բավարար է, կարծում եմ օրվա ընթացքում դուրս կգրվեն»:

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենն ասաց, որ հիվանդանոց ընդունվելու պահին երեխաներն ունեցել են թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց:

Ռոբերտ Կոծինյանի խոսքով՝ նախնական ախտորոշմամբ՝ եղել է սննդային թունավորում, իսկ թե ինչն է եղել թունավորման պատճառը դեռևս պարզ չէ:

Ըստ տեղեկությունների՝ երեխաները սնվել են դպրոցի ճաշարանում:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *