Գիտնականները պատմել են ճաղատ տղամարդկանց արժանիքների մասին

defaultԱմերիկացի գիտնականները հետաքրքրվել են տղամարդկանց ճաղատացման խնդրով։ Պարզվել է, որ մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչները , որոնք զուրկ են ճոխ մազերից, իրենց առավելություններն ունեն, ու հաճախ ճաղատությունը խնդիր չի համարվում, այլ հակառակը՝ վկայում  է որոշ թաքնված արժանիքների մասին, հայտնում է Oane–ն։

Բարիի համալսարանի գիտնականների հետազոտությունների  արդյունքներով՝ մինչև 35 տարեկան տղամարդկանց 45 տոկոսը մազաթափության հետ կապված խնդիրներ ունի։   60 տարեկանում այդ ցուցանիշը հասնում է 65 տոկոսի։ Եվ չնայած հասարակության մեջ ընդունված է ճաղատացումը բացասական երևույթ համարել, բայց այն ունի նաև որոշ առավելություններ։

Գիտնականների խոսքով, ճաղատ տղամարդիկ հեշտությամբ են գերիշխող դիրքեր զբաղեցնում, աչքի են ընկնում բարձր դիվանագիտությամբ ու նվազագույն ագրեսիվությամբ։ Ենթագիտակցական մակարդակով՝ սափրած կամ ճաղատացած գլխով տղամարդը ընկալվում է որպես խելացի, կիրթ անհատ։ Ավելին, ճաղատությոնը խոչընդոտ չէ նաև կանանց համակրանքը նվաճելու հարցում,շեշտում են հետազոտողները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *