Ռուս ուժայինները մեկնել են Անակարա՝ դեսպանի սպանությունը հետաքննելու համար

1484018804Ռուսաստանից Անկարա է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որի կազմում գտնվում են հատուկ ծառայությունների, Քննչական կոմիտեի, ԱԳՆ-ի 18 աշխատակիցներ։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, խումբը գործելու է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում։

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները երկուշաբթի երեկոյան Անկարայում տեղի ունեցած ողբերգությունից հետո պայմանավորվել են, որ ՌԴ-ն Անկարա կուղարկի քննչական խումբ՝ սպանության հետաքննության համար։

Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել է երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսի բացմանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *