«Մերսեդեսն» այրվել է. ուղեւորն այրվածքներ է ստացել

defaultՀայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 20-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օհանովի փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ այրվում է «Mercedes» մակնիշի 34 SO 320 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Գ.) թափքի ստորին հատվածը՝ մասամբ: Ձեռքի շրջանում այրվածք է ստացել Ա. Ս.-ն (մոտ 30 տարեկան). տուժածը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.28-ին, մարվել՝ 17.40-ին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *