Ադրբեջանի ՊՆ-ի թաքցրած կորուստներից

Աշոտ Մովսիսյանն իր ֆեյսբուքյան0 էջում գրել է.

Ադրբեջանի ՊՆ-ի թաքցրած կորուստներից`

1. Հունիսի 18-ին Ադրբեջանում ընթացող զորավարժությունների ժամանակ զինտեխնիկայի վթարի հետևանքով (Հետևակի մարտական մեքենան շրջվել է զ/ծ-ի վրա) մահացել Թարթառում տեղակայված զորամասի վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ Ռահիմ Այդին օղլու Ալիևը։ Ազգությամբ թալիշ Ռահիմ Ալիևը Հաջիգաբուլի շրջանի Թալիշ գյուղից է։

2. Ըստ ադրբեջանական սոցալական ցանցերում տարածված մեկ այլ տեղեկության՝ հունիսի 9-ին Ղազախի «N» զորամասում ոչ մարտական պայմաններում 2 զինծառայող է մահացել։ Սալյանի շրջանից զորակոչված Ասիման Աբդուլլա օղլու Աղազադեն իրեն կցած զենքով սպանել է պայմանագրային զինծառայող Ղազախի շրջանի Ջանալլի գյուղի բնակիչ 1993թ. ծնված Ալադդին Խալիդդին օղլու Մուսթաֆաևին։ Դեպքից հետո Ա. Աղազադեն ինքնասպանություն է գործել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *