Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

Arm.-25-April-Hripsime

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցանկը:

Ցուցակում է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող Ստանոզոլոլ: Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց հետո:

Հիշեցնենք, որ  Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Օլիմպիական խաղերին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *