Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը

stephanopoulosՆոյեմբերի 20-ին 90 տարեկան հասակում Աթենքի հիվանդանոցում մահացել  է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը: Այդ մասին հաղորդել է Wahsington Post թերթը: Մահվան պատճառը նշում են թոքաբորբի բարդությունը:

Ստեֆանոպուլոսը Հունաստանը ղեկավարել է 1985-ից մինչեւ 2005 թվականը, իսկ մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում. եղել է վարչապետ, առեւտրի նախարար, ներքին գործերի նախարար, աշխատանքի եւ հասարակական ապահովագրության նախարար, ինչպես նաեւ անպորտֆել նախարար: Իշխանության վերջին տարիներին նա մեծ ժողովրդականություն էր վայելում ինչպես Հունաստանում, այնպես էլ արտասահմանում, եւ մինչեւ այժմ համարվում է երկրի ամենասիրելի ու հարգելի նախագահը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *