Ելույթի հետ համեմատած՝ ժյուրին բավականին մարդկային ու պոզիտիվ ձևով մերժեց ու ճանապարհեց

%d6%86%d5%a1%d5%af%d5%bf%d5%b8%d6%80Անի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«օրվա թեմա՝ #xfactor

Իմ մոտ նենց տպավորությունա, որ որոշ լրագրողների ամբողջ օրվա գործը զոհեր գտնելնա, որ օրն էլ չեն գտնում, գնում մեկի թիկնապահի ձեռով իրանց հարվածում են, որ օրվա զոհը ապահովված լինի:

Դե պարզա, առանց զոհերի հերոսներ էլ չեն լինում:

Սենց մոդելով համատարած պաշտպաններ ենք դառնում: Թույլերի պաշտպանության միություն:

x-factor -ից եմ խոսում: Համատարած սենսացիա դառավ:

Առաջին հերթին երիտասարդին ոչ մեկը չէր պարտադրել բեմ դուրս գալ: Երկրորդը՝ խեղճ գյուղացի տղա լինելը չի արդարացնում կտրուկ ու կոպիտ տարրական հաղորդակցման մեթոդներին չտիրապետելու փաստը: Երրորդ ՝ մի կողմ թողնենք ձայնային տվյալները, երգի ընտրությունը, էտ շատ սուբյեկտիվա, բայց էմոցիաների բացարձակ բացակայությունը ծիծաղի պատճառ չէր կարա չլիներ, հատկապես, երբ քրոջ ու մոր համար էր անգամ ծիծաղելի:

«Սեռոտոնինի պակաս» ասածն էլ շատ տեղին հումոր էր ու բացարձակ վիրավորական չէր հնչում տվյալ պարագայում:

Ելույթի հետ համեմատած՝ ժյուրին, կարծում եմ, բավականին մարդկային ու պոզիտիվ ձևով մերժեց ու ճանապարհեց:

Բայց մենք դեռ պետքա հերոսանանք: Եթե գյուղիցա, ապա անպայման թույլա ու անպաշտպան՝ փրկելա պետք: Ամբողջ էս իրավիճակում ամենագռեհիկը ու անտանելին բոլոր նյութերն են ժյուրիի անդամների դեմ գրված: Որտեղի՞ց են լրագրողները էկրաններից էն կողմ նստած էտքան ատելության դոզա ստանում, էտ ի՞նչ սրիչով են սրում իրանց գրիչները, ստեղնաշարերը:

Հետաքրքիրա եթե վաղը շոու կազմակերպվեր, որտեղ գյուղացիները կլինեին ժյուրի ու «աստղերն» էլ գնային կով կթելու, հող վարելու, մածուն մերելու մրցույթի ու ոմանց մոտ ճիշտ չստացվեր, ամբողջ ժյուրիի կազմն էլ ծիծաղար: Էլի նույն արձագանքը կստանա՞ր իրավիճակը…»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *