Forbes. Մեսսին ամենաբարձր վարձատրվող մարզիկն է՝ մինչև 30 տարեկան մարզիկների շրջանում

%d5%b4%d5%a5%d5%bd%d5%bd%d5%abForbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը: Առաջին տեղում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ում տարեկան եկամուտը 76.3 միլիոն եվրո է:

Տասնյակում են նաև թենիսիստ Նովակ Ջոկովիչը և բասկետբոլիստ Քևին Դյուրանտը, ովքեր վաստակում են տարեկան  52.4 մլն եվրո, գոլֆիստ Ռորի Մաքիլրոյը (27 տարեկան, 39.8 մլն), ամերիկյան ֆուտբոլի խաղացող Սիհոկս Ռասել Ուիլսոնը (27 տարեկան, 39.3 մլն), ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը (29 տարեկան, 38.4 մլն), թենիսիստ Ռաֆայել Նադալը և ֆուտբոլիստ  Նեյմարը (30 տարեկան և 24 տարեկան, երկուսն էլ՝ 35,1 մլն), ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը (27 տարեկան, 33.7 մլն), ամերիկյան ֆուտբոլի  խաղացող Բիլս Մարսել Դարեուսը (26 տարեկան, 32.8 մլն), բասկետբոլիստ Դերիկ Ռոուզը (28 տարեկան, 31.8 միլիոն):

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *