Mirror-ի անդրադարձը Մխիթարյանին

henrikh-mkhitaryan-manchester-united-premier-league_3776744Բրիտանական Mirror պարբերականն անդրադարձել է Հայաստանի Ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարող է նույն ճակատագիրն ունենալ, ինչ Գերմանիայի Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը. հեռանալ թիմից, քանի որ խաղաժամանակ չի ստանում:

Mirror-ը ներկայացնում է վիճակագրությունը, համաձայն որի՝ Անգլիայի առաջնությունում կիսապաշտպանն  ընդհանուր առմամբ՝ միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում եղել և երկու ամսում խաղացել է միայն 29 րոպե:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդ» է տեղափոխվել  Դորտմունդի «Բորուսիա»-ից՝ 26 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *