Ներսես Պողոսյանը շարունակում է հացադուլը. նա հյուծված է

default-36Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին,  NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան  Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն արդեն 13 օր է հացադուլի մեջ:

«Ասում է՝ առողջական խնդիրներ չունի, բայց նրա տեսքն այլ բան է ասում՝ հյուծված է»,-ասաց նա:

 Ներսես Պողոսյանը բողոքում է իր քրեական գործի դեմ եւ պահանջում է իրեն ազատ արձակել:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016թ. մայիսի 31-ին: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվելէ  դատարան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *