Ուզբեկստանը դեռ չի պատրաստվում անդամակցել ԵՏՄ-ին

1037556142Ուզբեկստանը չի պատրաստվում անդամակցել Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըստանը և Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին տնտեսական հարաբերությունների փոխնախարար Շավկաթ Տոլագանովը, հաղորդում է «Ազատություն ռադիոկայան»-ի ուզբեկական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ուզբեկ փորձագետները եկել են այն եզարահնգման, որ ԵՏՄ-ին անդամակցելը որևէ առավելություն չի տա Ուզբեկստանին, այլ հակառակը՝ նույնիսկ կվնասի։

 Տալագանովը նաև հայտարարել է, որ նախագահի բոլոր 4 թեկնածուները հայտարարել են, որ Ուզբեկստանի արտաքին քաղաքականությունը կկառուցեն «երկրի առաջին նախագահ, լուսահոգի Իսլամ Քարիմովի հրահանգների համաձայն»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *