Թուրքիայի իրավական համակարգում և մարդու ազատությունների ոլորտում հետընթաց է արձանագրել ԵՄ-ն

abtr1

Եվրամիությունը արձանագրել է Թուրքիայի հետընթացը իրավական համակարգի ու խոսքի ազատության ոլորտում։ Հուլիսյան ապստամբությունից հետո այդ երկրում իրավիճակը լրջորեն վատացել է, ասվում է ԵՄ-ին անդամակցությանը Թուրքիայի պատրաստվածության մասին Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 9-ին, փոխանցում է DW–ն։

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայում գործող մի շարք օրենքներ եվրոպական չափորոշիչներին չեն համապատասխանում։ ԵՄ-ն հատուկ մտահոգություն է հայտնում Թուրքիայում մարդու իրավունքների ու անցած շաբաթ քուրդ պատգամավորների ձերբակալությունների իրավիճակով։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի իշխաությունները կամայական են մեկնաբանում հակաահաբեկչական օրենսդրությունը ու այն օգտագործում ընդդիմության ու լրագրողների դեմ պայքարի համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *