Օբամայի հանրահայտ պաստառի հեղինակը հրաժարվել է պատկերել Քլինթոնին

12oz-shepard_fairey-1ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի լեգենդար պաստառի հեղինակ Շեփարդ Ֆեյրին հրաժարվել է պատկերել Հիլարի Քլինթոնին, հաղորդում է CNN-ը: Նա պարզաբանում է, որ Հիլարի Քլինթոնին դժվար է «պատկերել գրաֆիկորեն», մյուս կողմից էլ Քլինթոնը իրեն չի ոգեշնչում:

 

«Ես միշտ չէ, որ համաձայն եմ նրա հետ: Շատ հիասթափվեցի, երբ նա պաշտպանեց Իրաքի պատերազմը: Բայց նա շատ ճիշտ դիրքորոշում ունի ինձ համար մի շարք կարևոր հարցերում: Կարծում եմ, որ ընտրությունը, որ մենք պետք է անենք, շատ պարզ է: Ես կարծում եմ Քլինթոնը ավելի լավ նախագահ կարող է լինել, քան Թրամփը»:

2008 թ. Ֆեյրիի պատրաստած «Հույս» Օբամայի հետ պաստառը համաշխարհային ճանաչում ունեցավ և մի շարք ծաղրանկարներ ստեղծվեցին դրա հիման վրա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *