Վարչապետը հանձնարարեց մաքսիմալ նվազեցնել անապահով խավի համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագինն՝ ի հաշիվ այլ սպառողների

%d5%af%d5%af

Այսօր կառավարության հերթական նիստն առաջին անգամ վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նորանշանակ վարչապետը նիստի սկզբում հանձնարարություններով հանդես եկավ, մասնավորապես, անդրադարձ կատարեց կոռուպցիայի դեմ պայքարին և կոնկրետ հանձնարարական տվեց ՊԵԿ-ին:

«Շատ է խոսվում հանրության կողմից բավական հետաքրքրող կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ ուղղությամբ ստեղծվում են հանձնաժողովներ, տարվում են կոորդինացնող աշխատանքներ: Բայց այս պահին ես ուզում եմ ՊԵԿ-ին հանձնարարել, որ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները, անվերապահ կատարեն հարկերի կատարումը, սակայն հարկային ստուգում իրականացնել բացառապես ռիսկային համարվող ընկերություններում, ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ դեպքում: Դուք պետք է կատարեք հարկերի հավաքագրումն՝ առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու, որևէ ստուգում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը»,- ասաց վարչապետը:

Այնուհետ Կարապետյանն անդրադարձավ սոցիալական ոլորտին, հանձնարարելով ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի նախարարությանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը՝ համատեղ քննարկել ու ներկայացնել առաջարկություններ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ:

«Սոցիալապես անապահով խավերի համար մաքսիմալ նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագինն՝ ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել առանձին սակագին բիզնեսի որոշ ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերամշակող արտադրության համար, և այս ամենը՝ ոչ ի հաշիվ բյուջեի»,- ասաց վարչապետն ու անցավ օրակարգին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *