«Ժառանգության»-ը ժառանգեցին

112E863B-4FEF-402D-AC78-47CE6B5CFCE5_mw1024_s_n

Սարգիս Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Օրեր առաջ Հայաստան՝ իբրև թե վերադարձած, սակայն իրեն այստեղ զբասաշրջիկ զգացող և այլ արտասահմանցի զբոսաշրջիկների հետ միասին տուրիստական ավտոբուսով Գյումրի գնացած՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստորեն իսկապես որ որպես տուրիստ էր եկել, որովհետև ինչպես եկել էր, այդպես էլ նորից գնաց: Այս անգամ վստահաբար կարող ենք ասել, որ Րաֆֆին ոչ թե մեկնեց ԱՄՆ այլ վերադարձավ ԱՄՆ՝ իր հայրենիք, վերադարձավ հերթական տուրիստական ուղևորությունից:

Եթե նախկինում մարդը փորձում էր ինչ-որ ձևով քողարկել իր՝ Հայաստանը չսիրելը և իրեն՝ հայաստանցի, հայ չզգալը, ապա հիմա այլևս քողարկելն անիմաստ է, և Րաֆֆին ամեն ինչ բացահայտ է անում՝ նույնիսկ իր վաղեմի ընկերոջ՝ «Նոր Հայաստանի» շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը նրան չի հուզում, ավելին՝ վերջին շրջանում արգելել էր նաև «Նոր Հայաստան»-ի ժողովներ անցկացնել «Ժառանգության» գրասենյակում: Հավանաբար Րաֆֆին արդեն ամբողջությամբ վստահում է իր սիրելի Զառային, և վստահում է նրան նաև գործնական, կուսակցական հարցերը, ուստի ինքը հանգիստ կարող է ապրել իր հայրենիքում՝ ԱՄՆ ում, քանի որ Զարուհին իր փոխարեն այստեղ «տիրություն» կանի կուսակցությանը (եթե, իհարկե, այն, ինչ մնացել է «Ժառանգությունից», կարելի է անվանել կուսակցություն): Դե Րաֆֆին էլ մեկ-մեկ մի քանի օրով կգա տուրիստական այցի, կշրջի ավտոբուսներով, կուսակցություն կղեկավարի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *