Ուրախ եմ, որ ֆուտբոլիստներն իրենց հավաքականներին կմիանան հաղթողի հաճելի զգացողությամբ. Մոուրինյու

0

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Սուոնսի»-ի նկատմամբ տարած՝ 3:1 հաշվով հաղթանակը:

«Շատ գոհ եմ: Կարծում եմ` խաղն առաջին իսկ րոպեներից մեզ համար հանգիստ անցավ: Մենք գերիշխում էինք, պահպանում էինք կեննտրոնացվածությունը: Թիմը հիանալի խաղաց և ուրախ եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Ուրախ եմ, որ ֆուտբոլիստներն իրենց հավաքականներին կմիանան հաղթողի հաճելի զգացողությամբ», – Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը հայտավորված չէր Հենրիխ Մխիթարյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *