Նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում ամենաբարձր դիտելիությունն ունեցել է «Շանթ» հեռուստաընկերությունը

logoc
Հեռուստալսարանի չափում իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» միջազգային ընկերության տվյալներով՝ այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում ամենաբարձր դիտելիությունն ունեցել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 2.50%-ով: Երկրորդ տեղում «Արմենիան» է (2.37%), երրորդում՝ «ԱԹՎ»-ն (1.27%):

Ամենադիտվող հեռուստաալիքները՝ նկ.1 (Top Channel)

top-channel

Հեռուստասերիալներից ամենաշատը դիտվել է «Շանթ» ՀԸ-ով հեռարձակվող հնդկական արտադրության «Մերժվածը» սերիալը (42.31%), որին հաջորդում է «Արմենիա» ՀԸ «Առաջնորդները» (36.51%), երրորդ տեղում է «Շանթի» «Թաքնված սերը» (33.36%):

Ամենադիտվող սերիալները՝ նկ.2 (Top 10 TV Series)

top-10-series-2016

«Մերժվածը» սերիալը հանրային դրական լայն արձագանք է ստացել, բուռն կերպով քննարկվում է նաև սոցիալական ցանցերում: Նշենք, որ «Google» որոնողական համակարգի «Trends» ծառայության տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից ամենափնտրված բառը «Մերժվածն» է:

Գրաֆիկներում ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքի տվյալները, որոնց համար հիմք են ծառայել հաղորդումների հիմնական թողարկումները:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *