Ինչպես է ստեղծվել ամենամեծ սրտաձև ադամանդը. GRAFF

graff-venus-and-loupeGraff ոսկերչական տունը հայտնի է ադամանդի հետ իր բացառիկ աշխատանքներով: Ավելի քան 70-ամյա պատմության ընթացքում, բրենդը աշխատել է ամենահազվադեպ և ռեկորդակիր թանկարժեք քարերի հետ:

Այսպես, Graff-ը մշակել է անցած դարի ամենամեծ ալմաստների ուղիղ կեսի հետ: Նոր քարը հատկանշական է նրանով, որ այն երբևէ գոյություն ունեցող ամենամեծ սրտաձև ադամանդն է. 357 կարատ ալմաստը Լեսոտոյում հայտնաբերվել է անցած տարի: Մշակման համար 18 ամիս է պահանջվել, որի արդյունքում 118,78 կարատ քաշով ադամանդ է ստացվել:

Թե ինչ կարվի ադամանդի հետ, դեռևս հայտնի չէ, թեպետ, բրենդը հայտարարել է, որ այն թանգարանային նմուշ չի դառնա, այլ կծառայի որպես զարդի մաս:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *