Պետերբուրգյան հանդիպումը` Պուտինն ընդդեմ ԱՄՆ-ի հակամարտության սահմաններում

s1

Սուրեն Ավդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ Պետերբուրգում Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Նախ հանդիպեցին Սարգսյանն ու Պուտինը, իսկ հետո նրանց միացավ Ալիևը:

Միանշանակ այս հանդիպումից որևէ զգալի ձեռքբերման սպասելն ի սկզբանե անիմաստ էր, և արդյունքը հաստատեց դա:

Մոսկվան հանդիսանալով հանդիպման նախաձեռնող կողմ,ուղակի պատասխանւեց Վիենայի հանդիպմանը, այլ հարց է, ուշացած էր այս քայլը, թե ոչ:

Վիենայի հանդիպումն անշուշտ ժամանակին էր, և այն, որ այդ հանդիպումը կազմակերպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ոչ թե Ռուսաստանը, այլ այն երկուսից մեկը` ԱՄՆ-ը, հանգիստ չէր տալիս Ռուսաստանին:

Վիենայում որոշվել էր ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմներ, և թերևս երկու կողմերը տվել էին իրենց համաձայնությունը:

Ստացվեց այնպես,որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղված առաջընթաց քայլ եղավ, իս Ռուսաստանը դա չէր հանդուրժելու, քանի որ հանդիսանում է հակամարտության սնուցող և մեկուսացնող:

Պետերբուրգյան հանդիպումից հետո համատեղ հայտարարությունն ուղակի ապացուցեց այդ հանդիպման ինքնանպատակ լինելը:

Միակ նորությունն այն է, որ ստեղծվելու է եռակողմ խումբ : Պարզ է, որ Ռուսաստանն այդ խմբում » մեներգիչի » դեր է կատարելու: Իսկ այդ խումբը բացառապես աննպտակ է, և հետապնդելու է հակամարտությունում ՌԴ-ի դերի բարձրացման շահերը:

Իսկ հայտարարությունն այն մասին որ, » կողմերը վերահաստատել են հրադադարի ռեժիմի խախատման հետախուզման մեխանիզմների ստեղծաման անհրաժեշտությունը «, ցույց է տալիս,որ այս հանդիպումը տողատակային էր, իսկ այդ տողատակերը մերկացրեց ՀՀ-ում Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը:
Այս հանդիպման հետևանքները կարող են տարիներ հետո երևալ, յսակայն հաստատ դրանք անցանկալի են ՀՀ-ի իսկական հայրենասերի համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *