Դարանակալած երեք տղամարդ դաժան ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամին

հ

Այս գիշեր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանին անհայտ անձինք ծեծի են ենթարկել:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Հարություն Աղլամազյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նա աչքի էր ընկնում հատկապես Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբավորման կազմակերպած հանրահավաքներին ու երթերին, և ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո հենց ինքն էլ վարում էր հանրահավաքները:

Դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ աշխատավայրից որպես վկա բերման էր ենթարկվել Քննչական կոմիտե, մի քանի ժամ այնտեղ ցուցումք տալուց հետո տուն վերադառնալիս, իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդ հարձակվել են նրա վրա և դաժանաբար ծեծի ենթարկել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *