Քաղաքական և նախընտրական սարդոստայններ

48-588x327

ՀՀ նախընտրական շոուն կամ ուղղակի քաղաքական բլեֆը գնալով ավելի է հետաքրքրանում և կարծես խաղադրույքները լինելու են կլորիկ ու տրամաչափով մեծ:

ՀՀ քաղաքական հանգրվանն այս անգամ առավել քան անորոշ է, քանզի դաշտում հստակ չկան դասավորված և դիրքավորված ուժեր. քաղաքական հարթակում բավական շատ են բաց հատվածները: Այս ամենի ֆոնին կայուն չեն նաև ՀՀԿ դիրքերը, քանի որ կուսակցության ներսում նույնպես սպասում են լուրջ, ֆունդամենտալ վերաձևավորումներ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ վերնախավում փորձելու են անել սերնդափոխություն, ինչի հետևանքով՝ շատ հնաբնակներ ցտեսություն կասեն քաղաքական կյանքին, այդ թվում՝ նաև Հովիկ Աբրահամյանը: Կարեն Կարապետյանին քաղաքական դաշտ բերելով՝ Բաղրամյան 26-ի տիրակալը փորձեց մեռնող պետությանը էլեկտրաշոկի ենթարկելով՝ այն ռեաբիլիտացնել: Կարապետյանի գալը փոխեց հասարակության քաղաքական ընկալումները, ասել կուզի՝ Սերժ Սարգսյանի այդ խաղադրույքն աշխատեց: Երկրորդ կարևոր քայլը, որն անում է քաղաքական ինտրիգների սիրահարը, վարչապետին «լայն» հնարավորություններով օժտելն ու ազատ գործելու հնարավորություն ընձեռելն է: Նախօրեին ականատես եղանք լրիվ դասական առումով ներկայացված՝ թատերական կլոունադայի:

Բաղրամյան 26-ում անցկացվեց խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով, որով ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին հանձնարարվեց՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում՝ 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն, անցնեն պետական և համայնքային կառույցներին:

Սա՝ ավելին քան կլասիկ աճպարարություն է, քանի որ ստացվում է, որ մարդը պայքար է սկսել ինքն իր դեմ: «Կարմիր գծերի» սեփականտերը նախագահի մանկության ընկեր և մի շարք բիզնեսների փայատեր Միքայել Հարությունյանն է:

Պետք է նշել, որ նման կարգի ազգայնացումներն ունեն լուրջ վտանգներ, և կարող են ունենալ հակառակ էֆեկտներ: Ավելի տրամաբանական կլիներ ազգայանացնել ՀՀ-ում լայն ծավալների հասած ու ողջ տնտեսությունը կռախի հասցրած մենաշնորհները:

Հենց այն մենաշնորհները, որոնց թիկունքում կանգնած է ինչ-որ պետական չինովնիկ:

Ստացվում է՝ իշխանական էլիտան դիմում է հնարավոր ամեն սադրանքի, ժողովրդի աչքին թոզ փչում, որպեսզի ևս մի քանի տասնամյակ կպած մնա իրենց կերակրատաշտին: Հանությունը հոգնել է նախընտրական ճամարտակություններից ու նման էժանագին PR քայլերից, դրանք արդեն չեն աշխատում ու լրիվ հակառակ էֆեկտ են թողնում’ իշխանությանը կանգնեցնելով նորանոր խնդիրների առջև:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *