Հայտնաբերել են Բիշքեկում կործանված թուրքական Boeing-ի անձնակազմի չորրորդ անդամի մարմինը

default (52)Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի մերձակայքում թուրքական Boeing 747 բեռնատար օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է անձնակազմի չորրորդ անդամի մարմինը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է երկրի ԱԻՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Թուրքական ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար օդանավը կործանվել է օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավարությամբ, այն ընկել է ամառանոցային ավանի վրա:

 Ավիաաղետի հետեւանքով 32 բնակելի տուն է ավերվել: Պարզել են 32 զոհվածի ինքնությունը, այդ թվում՝ 16 երեխայի: Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը 85 տոննա էլեկտրոնային սարքավորումներ ու գաջեթներ էր փոխադրում:

Օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Նախօրեին աղետի վայրում հայտնաբերել էին «սեւ արկղերից» մեկը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *