ԱՄՆ-ում հետաքննել են Թրափմի խորհրդականի կապերը Ռուսաստանի հետ․ WSJ

BN-RS968_FLYNN0_GR_20170122180123ԱՄՆ հակահետախուզական ծառայությունը հետաքննել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի կապերը Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։

Թերթի տվյալներով՝ հետաքննության ենթարկվել է ոչ միայն Ֆլինի խոսակցությունը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, այլ նաև նրա ավելի վաղ շփումները ռուսական կողմի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ ներկա պահին հետաքննության ժամկետների և արդյունքների վերաբերյալ վերջնական տվյալներ չկան։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ Թրամփի խորհրդականը ցավակցել է ՌԴ դեսպանին Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *