ԱՄՆ նախագահական ընտրությունները արտացոլում են ամերիկացի ընտրողների կամքը. Սպիտակ տուն

1600_legislative_branchԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ երկրում նախագահական ընտրությունները «օբյեկտիվորեն արտացոլում են ամերիկացի ընտրողների կամքը»: Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, հաղորդում է «Regnum» գործակալությունը՝ հղում անելով «BBC»-ին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կրեմլը, հավանաբար, ակնկալում էր, որ «կառավարելի արտահոսքը» կասկածի տակ կդներ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ամբողջականությունը, ինչն էլ կարող էր խաթարել ընտրված նախագահի լեգիտիմությունը: Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունները «պաշտպանում են ընտրության արդյունքները», որոնք «հստակ արտացոլում են ամերիկյան ժողովրդի ցանկությունը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *