Մերկելն ու Օլանդը կողմ են հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը

default-12Ուկրաինայի արեւելքում ճգնաժամի պատճառով Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցներն անհրաժեշտ է երկարաձգել Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում առաջընթացի բացակայության պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ավարտին, փոխանցում է DW–ն։

«Հակառուսական պատժամիջոցները անհրաժեշտ է երկարաձգել, թեպետ մենք ուզում ենք ավելի լուրջ առաջընթաց տեսնել այդ համաձայնագրերի իրականացման հարցում»,– ասել է Մերկելը։

Օլանդն իր հերթին նշել է, որ աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման գաղափարը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *