«Գազպրոմ»-ն ինձ ասել է` քեզ էժան գազ չի հասնում. ջերմոցատերը արտոնությունից օգտվել չի կարող

timthumb-9Նորանշանակ կառավարությունն անակնկալ է խոստանում ջերմոցատերերին: «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով առաջարկվում են ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը 212 դոլար սահմանել: Ջերմոցների համար նախատեսված արտոնությունից, սակայն, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ, ջերմոցատեր Հարություն Ասատրյանն օգտվել չի կարող: Նա իր տնամերձ հողամասում խրիզանթեմի, մեխակի ջերմոց ունի: Ցածր գնով գազից օգտվելու համար դիմել է «Գազպրոմ Արմենիա»-ին, սակայն հուսախաբ է եղել: «Էդ որոշումը վերևներում է դեռ ընդունված, կիրառվելու համար դեռ պատրաստ չի, բարդություններ կան, պետք է բարձր ճնշման գազ ունենաս, որ էդ ցածր սակագնից կարողանաս օգտվել»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց ջերմոցատերը: Նրա խոսքով` կառավարության սահմանած արտոնությունից կարող են միայն օգտվել նրանք, որոնք հսկայական ծավալների ջերմոցային տնտեսություններ ունեն: «Իմ ջերմոցը 550 մետր քառակուսու վրա է: «Գազպրոմ»-ն ինձ ասել է՝ քեզ չի հասնում էժան գազ, որովհետև դու ջերմոցը կենցաղային գազով ես ջեռուցում»,- փոխանցեց ֆերմերը: Դիմիտրովցին «Գազպրոմ Արմենիա»-ի որոշումներից անելանելի վիճակում է հայտնվել: Հիմա նա չգիտի՝ ինչ անել, որպեսզի կարողանա ինքն էլ մյուսների պես ջերմոցը ջեռուցելու համար ցածր գնով վճարում կատարի: «Ասել են՝ մեծացրեք հաշվիչը՝ պատճառաբանելով, որ կենցաղային հաշվիչները բավարար չեն: Դու շատ ես գազ վառում, հիմա էլ ասում են` էս ի՞նչ գազ եք սպառում»,- հուսահատություն հայտնեց գյուղացին: Հարություն Ասատրյանն ինֆորմացիա ունի, որ ցածր սակագնով գազից օգտվելու են միայն նրանք, որոնք միջին ճնշման գազ են սպառում: Եթե ինքն էլ նման գազ սպառի, լրացուցիչ ծախսի տակ է ընկնելու: «Կենցաղային գազի հոսքից առանձին գիծ է բերվում մայրաուղուց, որն ավելի բարձր ճնշումով գազ է տալիս, դրա համար առանձին սարքավորումներ են դրվում, այսինքն` սաղ հավելյալ ծախսեր են: Ես կարող եմ բավականին մեծ ծավալներով արտադրանք տալ, բայց չունենամ միջին ճնշման գազ»,- նշեց նա: Հարություն Ասատրյանը, սակայն չի պատրաստվում մեծ ծախսերի տակ ընկնել, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ի որոշումները դեռ չկան, և այն էլ հույսեր նրան չի ներշնչում: Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *