Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն «հավաքական նվնվոցը» Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ. Բորիս Ջոնսոն

boris-johnson
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն «հավաքական նվնվոցը» ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ, գրում է The Telegraph–ը։

«Ես իմ սիրելի եվրոպացի բարեկամներին ու գործընկերներին կասեի, որ եկել է ժամանակը վերջ տալ ԱՄՆ նախագահական ընտրոթյունների արդյունքների կապակցությամբ հոռետեսությանը ու հավաքական նվնվոցին»,- ասել է նա։

Նա հավելել է, որ այս իրավիճակը հրաշալի հնարավորություն է Բրիտանիայի համար՝ ստեղծել ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններ, որոնք տնտեսական նշանակություն կունենան երկրի համար։ Այդ հարաբերությունները մեծ նշանակություն կունենան նաեւ ամբողջ աշխարհի կայունության ու բարգավաճման համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *