Ֆրանսուա Ֆիյոնը դարձավ Ֆրանսիայի նախագահի՝ աջ կենտրոնամետների թեկնածուն

54545Ֆրանսուա Ֆիյոնը դարձել է 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածուն: Փրայմերիզի կայացած երկրորդ փուլում նա ստացել է քվեների 67 տոկոսն՝ ավելի քան 30 տոկոսով առաջ անցնելով իր մրցակցից՝ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեից:

Ֆրանսիայի BFM-TV լրատվական ալիքն աջ կենտրոնամետների ճամբարում նոյեմբերի 27-ին կայացած քվեարկության արդյունքը համարել է Ֆիյոնի հաղթահանդեսը: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սակոզին, որը մասնակցում էր ընտրական մարաթոնի վաղ փուլին, շնորհավորել է նրան հաղթանակի առթիվ: Նա «Հանրապետականներին» կոչ է արել միավորվել կուսակրցության՝ այսուհետեւ միասնական թեկնածուի շուրջը: Հաղթողին աջակցություն է խոստացել նաեւ Ալեն Ժյուպեն, որն իր հայտարարության մեջ ընդունել է ընտրությունների արդյունքները:

«Ֆրանսիան ցանկանում է ճշմարտություն, Ֆրանսիան ցանկանում է գործեր»,- նոյեմբերի 27-ի երեկոյան ասել է Ֆրանսուա Ֆիյոնն առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուի դերում իր առաջին ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ «ձեռք է մեկնում բոլորին, ովքեր կցանկանան ծառայել երկրին»: «Այս արշավը հույս ծնեց»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *