Apple ընկերությունը թաքցրել է խոշոր հարկային վճարներ Ֆրանսիայի հարկային գերատեսչությունից

45454Ֆրանսիայի հարկային գերատեսչությունը պարզել է, որ Apple ընկերությունը թաքցրել է խոշոր հարկային վճարներ 2011-13 թվականներին։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ Ֆրանսիայում հաշվվել է iPhone, iPad և MacBook սարքերի վաճառքից ստացված միջոցների միայն փոքր մասը, որոնք իրացվել են բջջային կապի օպերատորների խանութների միջոցով։

Ֆրանսիայի հարկային գերատեսչությունը կորպորացիայի ֆրանսիական մասնաճյուղից 400 մլն եվրոյի չվճարված հարկի փոխհատուցում է պահանջում։

Միջոցները փոխանցվել են Իռլանդիայում գտնվող կորպորացիայի մասնաճյուղ, որտեղ նրան տրամադրվել են հարկային արտոնություններ։ Այնտեղ է գրանցված եղել նաև Apple-ի ֆրանսիական մասնաճյուղը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *