ՆԱՏՕ-ի կործանիչները հսկում են Էստոնիայի երկինքը

5333a97908796a12c9e74253cb6bed89Գերմանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները, որոնք իրականացնում են Բալթյան երկրների օդային տարածքի անվտանգության պահպանության առաքելությունը, եւ կայանում են Էմարիի ռազմական բազայում, որը գտնվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի մերձակայքում, սկսել են ուսումնավարժական թռիչքներ իրականացնել Էստոնիայի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը` հղում տալով Էստոնիայի Պնախարարության հայտարարությանը: Նշվում է, որ թռիչքները իրականացվելու են բնակավայրերից հեռու, 152 մետր (500 ֆուտ) բարձրության վրա աշխատանքային օրերին, օրվա առաջին կեսին: Նշենք, որ նմանատիպ ուսումնավարժական թռիչքներ ՆԱՏՕ-ում իրականացվում են գրեթե մշտապես Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *