Մեր երկրում հարուստները ավելի են հարստացել

46565465ՀՀԿ-ի համագումարի ընթացքում խոսվեց մեր երկրում բարեկեցության աճի մասին։ Սա թերևս ամենամեծ սուտն էր, որը հնրես այդ կոմկուսի համագումարի ոճով անցկացվող և ջանասիրաբար ծափահարող ՀՀԿ-ականների ժողովին։
2008 թվականին աղքատությունը մեր երկրում կազմում էր 27 տոկոս, այսօր այն 34 տոկոսի է հասել, և Հայաստանում աղքատ է ավելի քան 900 հազար մարդ:
Իսկ թե որ խավերի հաշվին աճել բարեկեցությունը՝ փորձենք հասկանալ, վստահաբար դա միջին խավը չէ, քանի որ այս խավի ռիսկային գոտում գտնվողները ժամանակի ընթացքում հատել են աղքատության շեմը և դրա 5 տոկոսը դարձել է աղքատ, հարուստների թիվն էլ երկրում չի շատացել՝ նշանակում է միջին խավից ոչ ոք չի կարողացել բարեկեցիկ կյանք ձեռք բերել, հարստանալ, մի շերտն էլ կա միջին խավի, որ կայուն կերպով արտագաղթում է։
Հավանաբար ՀՀԿ-ում նկատի ունեին իրենց՝ հարուստներին, օլիգարխներին, ում հարստությունն էլ ավելի է շատացել, այո այս առումով ՀՀԿ-ում չէին ստում։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *