Ադրբեջանում արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնը» կայքերի հասանելիությունը

default-7Ադրբեջանի տարածքում նորից արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնը» կայքերի հասանելիությունը։

Ինչպես հայտնում է contact.az–ը, այդ խնդիրն արդեն առաջին շաբաթը չէ շարունակվում։ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական նյութեր հայտնվելուն զուգահեռ ադրբեջանական ծառայությունների կայքերի հասանելիությունն արգելափակվել է։

 Նույնն է տեղի ունենում «Մեյդան TV»-ի եւ «Ազադլըգ» թերթի կայքերի հետ։ Երկրի սահմաններից դուրս այդ կայքերի հասանելիությունն ազատ է։ Ադրբեջանի կապի նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի տալիս։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *