Աղբը Հայաստանին կարող է շահույթ բերել. Եվրոպական ֆինանսական կառույցները պատրաստ են ֆինանսավորել

default (6)Եվրոպական ֆինանսական կառույցները հետաքրքրված են՝ վարկավորելու Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների ուտիլիզացումը, գրում է «ԷկոԼուրը»:

Աղբը դարձել է Երեւանի եւ առհասարակ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը: Աղբով են պատված տասնյակ հեկտար օգտակար տարածքներ, գեղատեսիլ կիրճեր, գետեր, անտառներ, բնության հուշարձաններ: Աշխարհը գտնում է կոշտ կենցաղային թափոնների ուտիլիզացման համար ժամանակակից լուծումներ, տեսակավորում եւ վերամշակում է այն, ինչը հնարավոր է: Կուտակված աղբը կարող է ծառայել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր եւ բերել շահույթ:

 Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների ուտիլիզացման խնդիրն անընդհատ քննարկվում է, բայց չի լուծվում: Իսկ ինչո՞ւ է այդպես: Վերջին տարիներին տեղական ինքնակառավարման մարմինները կառավարության հավանությամբ ակտիվացրել են իրենց ջանքերը այս խնդրի լուծման համար միջոցներ հայթայթելու ուղղությամբ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) տրամադրում է վարկեր կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ուղղված տարբեր ծրագրերի համար` կառավարության եւ եվրոպական այլ ֆինանսական կազմակերպությունների համաֆինանսավորմամբ: Որքանո՞վ են համապատասխանում կոշտ կենցաղային թափոնների ուտիլիզացման ժամանակակից պահանջներին այս կազմակերպություններին արված առաջարկությունները, որոնց մի մասն արդեն ստացել է ֆինանսավորում, իսկ մյուս մասը քննարկման ընթացքի մեջ է:

2015 թվականին հաստատվեց Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը` 24 միլիոն եվրո արժողությամբ, որից 8 միլիոն եվրոն EBRD-ի տրամադրած վարկն է, 8 միլիոն եվրոն Եվրոպական ներդրումային բանկի (EIB) վարկն է, եւ եւս 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով Եվրոպական Միության (ԵՄ) Հարեւանության ներդրումային միջոցներից (ՀՆՄ): EBRD-ի կայքում տեղադրված Ծրագրի նկարագրությունից հետեւում է, որ կբարելավվեն թափոնների կառավարման բնագավառում ծառայությունների որակը, կկրճատվի առնետների, շների եւ միջատների քանակը, կվերացվի ստորգետնյա դանդաղ այրումը, կպակասեն աղմուկն ու հոտը: Սակայն եվրոպական ստանդարտների գլխավոր պահանջները` աղբի տեսակավորման եւ վերամշակման հարցը, տվյալ ծրագրի շրջանակներում չի լուծվում «հասանելիության սահմանափակման» պատճառով: Այսպիսով, չտեսակավորված թափոնները կթափվեն աղբավայր, իսկ հետո դրանց հանդեպ կկիրառվեն միջոցառումներ` համապատասխան թափոնների թաղման վերաբերյալ 1999/31 / ԵՄ Դիրեկտիվի պահանջների: Ինչպես նշված է ծրագրում, աղբավայրը կունենա երեսպատման համակարգ հողի պաշտպանության, մակերեւութային եւ ստորգետնյա ջրերի ֆիլտրատի առաջացման եւ հետագա աղտոտման համար: Ալկալային ջուրը կհավաքվի եւ կենթարկվի վերաշրջանառության: Բիոգազը կկուտակվի եւ կայրվի: Մակերեւութային ջրերի աղտոտումը կանխելու համար աղբավայրից հոսող ալկալային ջրերի հոսքը կհավաքվի ֆիլտրատի ռեզերվուարում: Աղտոտված հողը կհեռացվի ժամանակավոր պահպանման վայր, այնուհետեւ կտեղափոխվի նոր աղբավայր:

Նման ծրագրի նկատմամբ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր ծրագրի նպատակահարմարության եւ թափոնների ուտիլիզացման միջոցառումների տեսակետից: Գնահատականներին կանդրադառնանք մեր շարունակական հրապարակումներում` նվիրված Նուբարաշենի աղբավայրին եւ նրա հետ կապված նոր ծրագրին, ճապոնական ընկերության կողմից մասնակիորեն իրականացված ծրագրին, մաքուր զարգացման մեխանիզմներին եւ այլն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *