Ուելսի թանգարանում առանց գիտության տասը տարի մարտական արկեր են պահել

default (3)Ուելսի Քերեդիգիոն քաղաքի թանգարանում պահվող 19-րդ դարի երկու հրետանային արկերը, պարզվում է, մարտական են եղել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրանք հայտնաբերվել են 1880-ականներին, վերջին տասը տարիներին գտնվել են թանգարանում:

 Թանգարանի ներկայացուցիչների խոսքով՝ վստահ էին ցուցանմուշների անվտանգության հարցում, քանի որ մասնագետները ստուգել են դրանց եւ լիցքաթափված համարել:

Սակրավորները երկու արկն էլ դուրս են բերել թանգարանից եւ քաղաքից դուրս պայթեցրել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *