Հազարավոր ցուցարարներ մտադիր են խափանել Թրամփի երդմնակալությունը

default (25)Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին Վաշինգթոնում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ խափանելու համար ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, փոխանցում է BBC-ն:

Նրանք կփորձեն շրջափակել Կապիտոլիում տանող 12 անցակետերը: Դրանից զատ, ցանկանում են ցույցերի եւ ճանապարհները փակելու միջոցով խոչընդոտել ավանդական պարահանդեսի անցկացմանը:

 Կազմակերպիչներն այլ անակնկալներ էլ են խոստանում, բայց դրա հետ մեկտեղ զգուշանում են Թրամփի կողմնակիցների հետ բախումներից:

Նորընտիր նախագահի երդմնակալության օրը Վաշինգթոնում ակցիաներ անցկացնելու թույլտվություն են ստացել ընդհանուր առմամբ 27 նախաձեռնողական խմբեր: Սպասվում է, որ Թրամփի երդմնակալությանը կայցելի 800 հազար ունկնդիր: Նրանց անվտանգությունը կապահովեն ավելի քան 15 հազար ուժայիններ:

Ո՛չ Թրամփը, ո՛չ նրա թիմը որեւէ կերպ չեն մեկնաբանել բողոքողների ծրագրերը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *