Ծառուկյանը մեծի համար զավակ է, փոքրի համար հայր, տարեկիցների համար էլ իրենց ընկերն ու եղբայրն է

timthumb (24)Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն և սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական լճացած իրավիճակը շտկվում է:

Ծառուկյանի քաղաքական վերադարձը խառնում է բոլորի խաղաքարտերը: Բանն այն է, որ Հայաստանում ամենաշատ հարգանքն ու ամենաշատ էլեկտորատն ունի Գագիկ Ծառուկյանը:
Սոցցանցերում, այս ու այլ լրատվականներում մի քանի տառեր իմացող կարող է անիմաստ տողեր գրել Ծառուկյանի մասին, բայց հլը դուրս եկեք ձեր համակարգիչների առաջից, մի պահ մոռացեք ձեր պատվիրատուներին ու գնացեք գյուղեր: Գնացեք սահման, տեսեք ինչ են ասում մարդիկ Ծառուկյանի մասին, գնացեք Շիրակ, գնացեք Մեղրի, գնացեք Վանաձոր, գնացեք Տավուշ, գնացեք խաղող աճեցնող արմավիրցիների հետ խոսեք, պտտվեք եկեք Արարատ, հետո անցեք Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներով, էլ չեմ ասում Աբովյան քաղաքի մասին, որտեղ Ծառուկյանը մեծի համար զավակ է, փոքրի համար հայր, տարեկիցների համար էլ իրենց ընկերն ու եղբայրն է:

Ծառուկյանը քաղաքականության մեջ այն մարդն է, ով հասկանում է բոլորին, աղքատին կարեկից է, հիվանդին բժիշկ, ընկածին ձեռք բռնող…
Ի վերջո, Ծառուկյանին հավատում են բոլորը, և դա է պատճառը, որ նա վերադառնում է:

 

Մարիետա Խանաղյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *