Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ հայ պատվիրակները զբաղեցրեցին մրցույթի 2-րդ հորիզոնականը`հավաքելով 232 միավոր: «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը՝ հավաքելով 239 միավոր:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին 17 երկրներից ժամանած երգիչներ: Այդ երկրներն են` Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը եւ Հայաստանը: