Օբաման Ուկրաինայի պատճառով երկարացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

58780ba11700008801929d04ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 13-ին ևս մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականի մարտին Ղրիմիում և Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Գործողություններն ու քաղաքականությունը, որոնց պատասխանում է այս հրամանը, շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,-ասվում է հեռացող նախագահի հանձնարարականում։

Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին ուղղված նամակում նախագահն ավելի մանրամասն է թվարկել ամերիկյան պատժամիջոցների համար հիմքերը։ Դրանց թվին Օբաման դասել է Ուկրանայում ժողովրդավարության խարխլումը, Ուկրաինայի անվտանգությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքը, Ղրիմի բռնակցման և Ուկրաինայում ուժի կիրառման ՌԴ կառավարության գործողությունները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *