Հոլանդացի լրագրողներից առգրավված նյութերում հայտնաբերվել է Դոնբասի ավիավթարից զոհված ուղևորի ոսկոր

1939435Հոլանդացի լրագրող Ստեֆան Բեկը հայտարարել է, որ Դոնբասում Boeing 777-ի վթարի վայրում կան զոհերի մնացորդներ, և հետաքննությունն անցկացվել է անփութորեն։

Իրերի թվում, որոնք առգրավվել են անկախ լրագրող Միշել Սպեկերսից, հայտնաբերվել է Դոնբասում մալայզիական Boeing 777-ի վթարի հետևանքով զոհված ուղևորի ոսկորի մաս։ Այս մասին հունվարի 13-ին հայտնել է Նիդեռլանդների դատախազությունն իր կայքում։

Համաձայն ԴՆԹ փորձաքննության արդյունքների՝ մնացորդները պատկանում են օդանավի ուղևորին, ում ինքնությունը պարզվել էր 2014 թվականի վթարից անմիջապես հետո։ Զոհի հարազատները տեղեկացվել են հայտանբերվածի մասին։

Ստեֆան Բեկը ցավակցություն է հայտնել ուղևորի հարազատներին, ում մնացորդներն ինքն ու իր գործընկերը հայտնաբերել էին Դոնբասում։ Նա նշել է, որ իշխանությունների արագ արձագանքման հույս ունի։

Հիշեցնենք, որ Սպեկերսին և Պեկին ձերբակալել էին Ամստերդամի օդանավակայանում հունվարի 9-ին՝ Դոնբաս կատարած ուղևորությունից հետո, որտեղ նրանք ուսումնասիրել են մալայզիական ինքնաթիռի վթարի հանգամանքները։

Ավելի ուշ Նիդեռլանդների դատարանը վճռել էր, որ ֆոտոնյութերի մի մասը, որոնք հոլանդացի լրագրողներն արել են ուղևորության ժամանակ, կօգտագործվեն ի շահ քննության։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *