Կոտ դ՛Իվուարում զինվորականները նորից խռովություն են բարձրացրել

default (36)Կոտ դ՛Իվուարում զինվորականները նորից խռովություն են բարձրացրել կառավարության դեմ եւ շրջափակել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Բուակուն: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Զինվորականները նաեւ հայտարարել են, որ կշարունակեն շրջափակել քաղաքն այնքան, մինչեւ կառավարությունը զիջումների գնա:

 Նշվում է, որ քաղաքում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորական ղեկավարության ներկայացուցիչներ կան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապստամբած զինվորականները Բուակու քաղաքում գրաված շենքից ազատ են արձակել երկրի պաշտպանության նախարարին եւ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *