ԱՄՆ-ում վերացնում են Obamacare-ը

a6fb58271496f74823992f1a61765070ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Բարաք Օբամայի մեծածավալ առողջապահական բարեփոխման չեղարկմանը, որը ստացել է Obamacare անվանումը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ավելի վաղ նույն օրինագծին հավանություն է տվել նաեւ Սենատը: Քվեարկությունն անցել է 227 ընդդեմ 198-ի հարաբերակցությամբ: Bloomberg-ի հաղորդմամբ էլ ներկայումս Կոնգրեսը ձեռնամուխ պետք է լինի բարեփոխումների չեղարկման փուլերի կազմմանը: Նշենք, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր առաջին գործն է լինելու Obamacare-ի վերացումը: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *