Ռուսաստանը Տարտուսի նավահանգստում կտեղակայի իր ռազմական նավերը

426635d0f6c90d97a8851dd3948ef7ceՌուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուսի նավահանգիստը արդիականացնել ռազմական նավերի տեղակայման եւ ելումուտի համար: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր ռազմական աղբյուրներին: Ըստ հաղորդման, նավահանգստի արդիականացումը թույլ կտա, որպեսզի ռազմական նավերի կայանումն ու հեռացումը լինի ավելի հարմարավետ: Նշենք, որ ռուսական զինված ուժերը զուգահեռաբար նաեւ կրճատում է իր զորակազմը Սիրիայում, թեեւ որոշ հրապարակումներ հակառակն են պնդում: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *