Facebook-ը բունդեսթագի ընտրություններից առաջ կներմուծի կեղծ նորությունների դեմ պայքարի համակարգ

8184660-3x2-940x627Facebook սոցիալական ցանցը պատրաստում է միջոցառումներ՝ Գերմանիայում բունդեսթագի ընտրություններից առաջ կեղծ նորությունների տարածման դեմ պայքարի համար, որոնք կանցկացվեն աշնանը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Սոցցանցը հայտարարել է Correctiv մեդիա-ընկերության հետ համագործակցության մասին, որը կզբաղվի Գերմանիայում Facebook-ով տարածվող նորություններում փաստերի ստուգմամբ։ Ամերիկյան կորպորացիան մտադիր է հետագայում այդ աշխատանքին կցել  այլ լրագրողական կազմակերպությունների։

Բացի այդ, ծրագրվում է Գերմանիայում օգտատերերի համար հեշտացնել կեղծ նորությունների դեմ բողոք ներկայացնելու ընթացակարգը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *