«Փաստ». Գյուղացիներին միլիոնավոր պարտքեր ունեցող «Վինարը» վաճառվել է

default (53)«Փաստ» թերթը գրում է. «Վինար» կոնյակի գործարանն արդեն մի քանի ամիս է չի կարողանում կամ չի ուզում վճարել քաղցրաշենցիների 185 միլիոն դրամի պարտքը: Գյուղացիները խայտառակ ֆինանսական վիճակում են հայտնվել: Անցյալ տարի հանձնած խաղողի գումարը դեռ ամբողջությամբ չեն ստացել:

«Փաստի» հարցմանը, թե «Վինար» ընկերությունը այս ընթացքում 40000 շիշ կոնյակ է արտահանել Չինաստան ու վաճառել, բայց գյուղացիների փողը չի տալիս, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ «Վինարի» նկատմամբ այդ հարցով քրեական գործ է հարուցվել:

 «Փաստի» տվյալներով` «Վինար» գործարանն արդեն վաճառվել է:

70%–ի սեփականատերը Սանկտ Պետերբուրգում գրանցված «Դարվին» ընկերությունն է, իսկ 30%–ի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո):

Իսկ քաղցրաշենցիները դառնությամբ դեռ երկար կսպասեն իրենց փողերին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *