Ծառուկյանը խառնեց քաղաքական տականքների քարտերը

timthumb (22)Քաղաքականությունը շատ նենգ ու կեղտոտ մի աշխարհ է: Ծառուկյանը, ունենալով ամենաշատ էլեկտորատն ու ժողովրդական վստահությունը, հեռացավ այդ ասպարեզից, որպեսզի չհեղվի իր հայրենակիցների արյունը:

Նրան սկսեցին քննադատել, ցեխ շպրտել նրա անվանը, քանի որ այդ մարդիկ արյան ծարավ էին: Կան մարդիկ, որոնք սիրում են իրենց ժողովրդին զոհել’ հանուն իրենց մի քանի կոպեկի:

Ծառուկյանի գնալուց հետո շատ բաներ պարզ եղան: Ոմանք ժամանակից շուտ ոգևորվեցին ու իրենք իրենց համար արդեն թվեր էին կրակել ու ամեն մեկը ժամանակից շուտ ապագայի համար իր աթոռն ու մանդատն էր պատկերացնում:

Իսկ ինչպես ասում են’ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Գագիկ Ծառուկյանը, հասկանալով որ ժողովուրդն իր կարիքն ունի, վերադարձավ քաղաքականություն’ այդպիսով խառնելով քաղաքական ասպարեզում հայտնի տականքների և ժողովրդի կողմից զզվանքի ու անարգանքի արժանացած «պոլիտիկների» խաղաքարտերը:

Արսեն Սանամյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *