Ծառուկյանն ազդարարում է նոր սկզբի մեկնարկը…

timthumb (28)Նախընտրական Հայաստանին հուզող կարևորագույն քաղաքական հարցերից մեկն այլևս կարելի է, նաև պետք է վերջնականապես պարզաբանված համարել. Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:

Անխոս, այս իրողության շուրջ դեռևս վերլուծաբանները կհասցնեն խորքային վերլուծության ենթարկել Ծառուկյանի երկար սպասված այս քայլը, բայց արդեն իսկ բացարձակ ակնհայտ է, որ Ծառուկյանն այս քայլին գնում է ընդամենը մեկ նպատակով, այս ծանրության տակ մտնում է իր առջև ունենալով գեթ մեկ խնդիր՝ ծառայեցնեու իր ունեցած ողջ պոտենցիալը Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը, կամավորապես հանձն առնելու այն բոլոր մարտահրավերների հաղթահարման գործը, որոնք, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ներկայում կանգնած են հայության, բայց հարտկապես հայաստանցիներիս առջև:

Ելույթն այս, պետք է նկատել, բավականին խոսուն էր հատկապես մի քանի պատճառներով՝ ի թիվս դրա բուն բովանդակության. նախ՝ դրանից պարզ է դառնում, որ նախապես տարածում ստացած այն թյուր տեսակետը, թե իբր Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը կայանալու է բացառապես ԲՀԿ-ի միջոցով, անհիմն դուրս եկավ: Վերադարձը կայանալու է լայն դաշինքի ստեղծման տեսքով, որն իր մեջ ընդգրկելու է բոլոր այն առողջ ուժերին, որոնք մտահոգ են երկրի վաղվա օրով, որոնց՝ քաղաքական առաքելություն իրականացնելու բուն նպատակը ոչ թե անձնական ամբիցիաներին հագուրդ տալու համար անհրաժեշտ գործիքակազմերից օգտվելու հնարավորություն ձեռք բերելն է լինելու, այլ՝ Հայաստանի համար դժվարին այս ժամանակաշրջանում, երբ աղքատությունն ու գործազրկությունը նոր թափ են ստանում, իսկ արտագաղթն էլ շարունակում է մնալ ազգային անվտանգությանը սպառնացող թիվ մեկ մարտահրավերների շարքում, երկիրը կայուն զարգացման մայրուղի տեղափոխելն ու օրըստօրե դատարկվող երկիրը ոտքի կանգնեցնելը:

Ասել կուզի՝ Ծառուկյանն, իր շուրջ ստեղծելով հասարակական-քաղաքական ամենալայն կոնսոլիդացիա, գալիս է լրացնելու երկրի քաղաքական դաշտում 2015 թվականի փետրվարից այդպես էլ ոչ մի կերպ չլրացվող այն կեսմիլիոնանոց վակուումը, որ առաջ էր եկել հայտնի իրադարձություններից հետո: Եվ իրոք, ինչպես ժամանակն աներկբայորեն փաստեց, այս ողջ ընթացքում ժողովուրդն այդպես էլ չկարողացավ գտնել ևս մեկին, ով կկարողանար նույնչափ վստահություն ներշնչել հասարակությանը, որքան դա անում էր ինքը՝ Ծառուկյանը:

Անկասկած, Ծառուկյանի ընտրած քաղաքական գործունեության ֆորմատը մեկ բանի մասին ևս աներկբայորեն վկայում է. նա նոր էջ է բացում իր քաղաքական գործունեության մեջ, էջ, որ որևիցե աղերսներ չի ունենալու որևիցե այլ ժամանակահատվածի հետ՝ հանդիսանալով աննախադեպ հայսատանյան քաղաքական իրականության պայմաններում: Դրա արդյունքում ձևավորված թիմը հանդիսանալու է տրամաբանված գործողությունների ու քայլերի միանգամայն բնական արդյունք, որն ունակ է լինելու պատասխանելու այն բոլոր օրախնդիր հարցերին, որոնք ներկայում հուզում են հասարակությանն ու պետությանը: Ժողովրդի ունեցած ներուժը մեկտեղելն է լինելու Ծառուկյանի կողմից լայն դաշինք ստեղծելու բուն նպատակը:

Իսկ այն, որ մեր ժողովուրդն իրապես ունի բավարար ներուժ՝ ոչ միայն կասկածից վեր է, այլև բազմակի անգամներ ապացուցված, փաստարկված ժամանակով: Ուստի՝ այս պարագայում Ծառուկյանի առաքելությունն է լինելու մեկտեղել հասարակության ներուժն ու այն ուղղորդել ճիշտ ուղղությամբ՝ երկիրը դուրս բերելու այն անհույս վիճակից, որում տևական ժամանակ է, ինչ գտնվում է: Ծառուկյանը նոր սկզբի մեկնարկն է տալիս…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *